fon

Աֆորիզմներ Երջանկության մասին


Բախտը` երկչոտ սիրուհու նման, չնայած սիրում է պարգևել իր բարեհաճությունը, սակայն հարկադրում է մեզ պայքարել իր համար։



Երջանիկ է նա, ով կարող է հավատարիմ մնալ իրեն։



Երջանկության իսկական արժեքն իմանում են միայն այն ժամանակ, երբ նա արդեն անհետացել է։



Ինչպես մարդկանց երջանկությունը, այնպես էլ դժբախտությունը, կախված է ոչ միայն արտաքին հանգամանքներից, այլև` յուրաքանչյուր մարդու հոգեվիճակից։



Երջանկությունը նման է արեգակի։ Որպեսզի մարդու համար լավ լինի, հարկավոր է գոնե ոչ մեծ ստվեր։



Երջանկությունից մարդիկ ավելի են հիմարանում, քան` դժբախտությունից։



Մարդու համար չկա ավելի մեծ երջանկություն, քան ամբողջ հոգով որևէ բանին տրվելը։



Պարապությունը երեխաների երջանկությունն է ու ծերերի դժբախտությունը։



Ուրիշի երջանկությունը մեզ միշտ չափազանցված է երևում։



Մարդը որքան ավելի երջանիկ է, այնքան ավելի քիչ է ուշադրություն հատկացնում իր երջանկությանը։



Մեծ բախտավորություն է դժբախտություն չիմանալը։



Երջանիկ պատահականությունները սակավ են հանդիպում, իսկ դրանց օգտագործել իմացող մարդիկ` ավելի սակավ։



Եթե երբևէ` հետամուտ լինելով երջանկությանը, դուք նրան գտնեք, ապա ակնոցը փնտրող պառավի նման դուք կհայտնաբերեք, որ այն միշտ եղել է ձեր քթին։



Երջանիկ է այն կյանքը, որը սկսվում է սիրուց ու ավարտվում` կրքով։



Որքան ավելի երջանիկ է ժամանակը, այնքան այն ավելի կարճ է։



Մարդու կյանքը լի է երջանկությամբ` գլխավորապես նրա համար, որ մշտապես նա սպասում է, թե այն շուտով կլինի այդպիսին։



Նա, ում երջանկությունը չափից դուրս է երես տալիս, դառնում է տխմար։



Նա չէ երջանիկ, ով այդպիսին է թվում ինչ-որ մեկին, այլ նա, ով իրեն զգում է այդպիսին։



Երջանկությունն ավելի դյուրին է գտնել, քան պահպանել։



Դժբախտությունը երբեք չի ընկճի նրան, ում չի խաբել երջանկությունը։



Եթե դու չես կարողանում օգտվել բախտից, երբ նա ինքը լողում է դեպի քո ձեռքը, մի տրտնջա, եթե նա անցնում է կողքով։



Կույր է ոչ միայն երջանկության աստվածուհին` ֆորտունան, նա հաճախ կույր է դարձնում և նրանց, ում երջանկացնում է։



Բարձրագույն է լինում միայն այն երանությունը, որը հառնել է հուսահատության ծայրագության խորքերից։



Տխմարը երջանկությունը փնտրում է հեռուներում, իմաստունն այն աճեցնում է իր կողքին։



Մենք ամենից հաճախ երջանկություն ենք կոչում այն, ինչ ինքներս չենք փորձել։



Ուրախությունն ընդունակ է ստորություններ գործելու, դժբախտությունը` երբեք։



Ուրախ մարդուն ողջ աշխարհն ուրախ է երևում։


Վարդի փշերից գանգատվելու փոխարեն ես ուրախանում եմ, որ փշերի մեջ վարդ է աճում։



Ուրախությունը մարդուն դյուրահաղորդ է դարձնում, դժբախտությունը ստիպում է նրան խորասուզվել ինքն իր մեջ։


Նա, ով ուրախ է, և նա, ով թախծում է, իրար չեն հանդուրժում։


Գովեստը հաճելի է լսել գովեստի արժանի մարդկանց շուրթերից։


Ուրախության ամենապայծառ բռնկումները մեր մեջ սովորաբար առաջանում են անսպասելի կայծից։


Եթե մենք բավարարվեինք գտածով, մենք երբեք էլ ոչինչ չէինք գտնի։